Նոր մանրամասներ են հայտնի դարձել ռեփերի մահվանից
Ռեփեր Juice Wrld-ի մահվան պատճառը եղել է այն դեղահաբերով գերդոզայավորումը, որոնք նա ընդունել է մահվանից առաջ եւ որոնք փնտրել են ՀԴԲ գործակալները։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Նշենք, որ երաժիշտը մահացել էր դեկտեմբերի ութին Չիկագոյի օդանավակայանում։ Նա ընդամենը քսանմեկ տարեկան էր։ Չիկագո նա ժամանել էր Լոս Անջելեսից, մասնավոր ինքնաթիռով։ Պարբերականի տվյալների համաձայն՝ ՀԴԲ-ն վաղուց էր հետեւում ռեփերին եւ նրա թիմին, կասկածելով թմրանյութերի պահպանման եւ տեղափոխման մեջ։
Չիկագո ժամանելուն պես իրավապահները մտադիր են եղել խուզարկել ռեփերի օդանավը, ստանալով տեղեկություն, որ օդանավում կան արգելված նյութեր։ Այս մասին իմացել է նաեւ Juice Wrld-ը եւ հենց խուզարկությունից առաջ կուլ տվել դեղահաբերը։
