Նոր ծառայություն իրավական դաշտում․ AUDIO/VIDEO ձայնագրությունների համալիր փորձաքննություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունն ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով AUDIO/VIDEO ձայնագրությունների համալիր ուսումնասիրություն-փորձաքննություն։

Մասնագիտական-փորձագիտական խմբում ներգրավված են ոլորտում բազմամյա փորձ և հեղինակություն ունեցող անձինք, ովքեր տիրապետում են միջազգային չափանիշներին և արդի տեխնոլոգիական ստանդարտներին:

Մատուցած ծառայությունները ներառում են.

​Ձայնագրության իսկության հաստատում. Մոնտաժի, միջամտությունների կամ թվային հետքերի հայտնաբերում

​Անձի նույնականացում (Ֆոնոսկոպիկ փորձաքննություն). Ձայնի և խոսքի առանձնահատկությունների միջոցով անձի ինքնության հաստատում կամ հերքում։

 

•​Տեխնիկական որակի բարելավում. Ցածր որակի կամ աղմուկներով լի ձայնագրությունների մաքրում՝ խոսքի հասկանալիությունը բարձրացնելու նպատակով։

 

•​Սղագրում (Տրանսկրիպցիա). Ձայնագրության բովանդակության պաշտոնական արձանագրում, որը կարող է կցվել գործի նյութերին որպես գրավոր ապացույց։

 

•​Հավաստիության աստիճանի գնահատում. Հիմնավորված մասնագիտական եզրակացության տրամադրում, որը համապատասխանում է սահմանված նորմերին։

 

Զանգահարել ՝ (+ 374)91 747 774, (+ 374) 94 365 097 հեռախոսահամարներով:

Share This