Նոր լուսանկարներ իրանահայ երգիչ Անդիի եւ Էդ Շիրանի հանդիպումից
Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Էդ Շիրանն օրերս նոր տեսահոլովակ ներկայացրեց՝ ոգեշնչված իրանական մշակույթից: Azizam տեսահոլովակում որոշ սրտատես հայեր նկատեցին նաեւ իրանահայ հայտնի երգիչ Անդիին, որը դրվագներից մեկում աշխուժորեն պարում է Շիրանի հետ:
Անդիի սոցիալական ցանցերի էջերում նոր լուսանկարներ են հրապարակվել երգիչների համագործակցությունից:
«Azizam-ը երրորդ շաբաթն անընդմեջ շատ երկրներում եւ չարթերում 1-ին տեղում է: Շնորհավորում ենք Էդ Շիրանին։ Անդիի համագործակցությունը երգում եւ տեսահոլովակում մեծ արձագանք է գտել նրա երկրպագուների կողմից: