Նորվեգիայում ընթացող աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականից պայքարի մեջ կմտնի Վարազդատ Լալայանը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին և կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում:
