Նորվեգացիները Ուկրաինայում NASAMS զենիթահրթիռային համակարգերի արտադրություն կբացեն

Նորվեգական Kongsberg Defence & Aerospace ընկերությունը, որն արտադրում է NASAMS հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը, նախատեսում է Ուկրաինայում հրթիռների արտադրության գործարան բացել։ Այս մասին Euractiv պորտալին տված հարցազրույցում հայտնել է տնօրեն Էյրիկ Լեյը։
«Ներկայումս ընկերություն ենք ստեղծում Ուկրաինայում։ Մենք սերտորեն քննարկում ենք ուկրաինական արդյունաբերության ներկայացուցիչների հետ համատեղ ձեռնարկության բացման հարցը»,- ասել է նա՝ նշելով, որ հիմնական խնդիրը կլինի «Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների արտադրության ավելացումը՝ հիմնված ուկրաինական տեխնոլոգիայի վրա»։
«Մենք խոսում ենք հրթիռների զանգվածային արտադրության մասին, այսինքն՝ հարյուրավոր հրթիռների», – պարզաբանել է Լին։
Նորվեգական ընկերության ղեկավարն ընդգծել է, որ ընկերությունը կցանկանար զինված հակամարտության ավարտից հետո Ուկրաինան ինտեգրել ՀՕՊ համակարգերի հրթիռների մատակարարման շղթայում։