Նոյեմբերի 18-ից կգործի Մարտակերտի շրջանային հիվանդանոցը

Նոյեմբերի 18-ից կգործի Մարտակերտի շրջանային հիվանդանոցը

Բոլոր աշխատողները կարող են ներկայանալ աշխատանքի»,- նշվում է Մարտակերտի շրջանային բուժմիավորում ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )