«Նոա»-ի բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է և պաշտպանը հեռացել է թիմից
«Նոայի» բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրացել է և պաշտպանը հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում են ակումբից։
Պաբլո Սանթոսը «Նոա» էր տեղափոխվել 2024 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Նոայի» կազմում 32-ամյա պաշտպանն անցկացրել է 21 հանդիպում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։