Նշվել է գրեթե ամբողջությամբ էլեկտրական մեքենաների անցած երկիրը

Անցյալ տարի Նորվեգիայում վաճառված 10 նոր ավտոմեքենաներից ինը մարտկոցով են աշխատում, համաձայն հինգշաբթի հրապարակված գրանցման տվյալների, ինչը երկրին մոտեցնում է իր՝ մինչև 2025 թվականը ճանապարհներին միայն էլեկտրական մեքենաներ ունենալու նպատակին, գրում է Reuters-ը։

Նորվեգիայի ճանապարհային ֆեդերացիայի (OFV) տվյալներով, 2024 թվականին վաճառված բոլոր նոր մեքենաների 88,9%-ը բաժին է ընկել էլեկտրական մեքենաներին՝ 2023 թվականի 82,4%-ի դիմաց:

Ամենավաճառվող ապրանքանիշերը եղել են Tesla-ն, որին հաջորդել են Volkswagen-ը և Toyota-ն: Այժմ չինական էլեկտրական մեքենաներին բաժին է ընկնում նոր մեքենաների վաճառքի գրեթե 10%-ը:

«Նորվեգիան կլինի աշխարհում առաջին երկիրը, որը  նոր ավտոմեքենաների շուկայից գրեթե ամբողջությամբ դուրս կմղի բենզինային և դիզելային մեքենաները», – հայտարարել է Նորվեգիայի էլեկտրական մեքենաների ասոցիացիայի ղեկավար Քրիստինա Բուն:

Նավթ արդյունահանող Նորվեգիան բարձր հարկեր է սահմանել  բենզինային և դիզելային մեքենաների նկատմամբ, միաժամանակ էլեկտրական մեքենաներն ազատելով ներմուծման և ավելացված արժեքի հարկերից՝ դրանք ավելի գրավիչ դարձնելու համար, թեև որոշ տուրքեր վերականգնվել են 2023 թվականին։

Փորձագետների կարծիքով, այս  քաղաքականությունը հաջողվել է, քանի որ այն տևական ժամանակի ընթացքում հետևողական է եղել և ստացել տարբեր քաղաքական համոզմունքներ ունեցող կառավարությունների աջակցությունը:

Share This