Նշվել է աղիների քաղցկեղի ռիսկը նվազեցնելու պարզ միջոց

Երկու զբոսանքն օրվա մեջ կարող է նվազեցնել քաղցկեղի ռիսկը աղիներում։ Առողջության պաշտպանության այս պարզ միջոցը հայտնել է The Sun պարբերականը:

Ինչպես նշվում է նյութում, քաղցկեղի հետազոտությունների համաշխարհային հիմնադրամի փորձագետները պարզել են, որ առավոտյան և երեկոյան ֆիզիկական ակտիվությունը կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց է: Նրանք ընդգծել են, որ ակտիվ կենսակերպն ինքնին նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն կան ժամեր, երբ ֆիզիկական ակտիվությունը հնարավորինս օգտակար է:

Բժիշկ Մայքլ Լայթմանի խոսքով՝ առավոտյան եւ երեկոյան զբոսանքները ավելի մեծ արդյունավետություն են ցույց տվել, քան ամբողջ օրվա ընթացքում ակտիվ լինելը: Այդ իսկ պատճառով մասնագետները կոչ են արել աշխատանքի գնալ և վերադառնալ ոտքով։

 

Աղբյուր` Փաստինֆո

Share This