Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, իրեն սխալ են զեկուցում, նա չգիտի՝ ինչ է կատարվում ՀՀ-ում. Նարեկ Սամսոնյան

Կատարվում են խաղաղ անհնազանդության ակցիաներ և կարվեն այնքան ժամանակ, մինչև դավաճան վիժվածքին հեռացնեն իշխանությունից: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ կատարել են ոստիկանությանը տված խոստումը և բացել ճանապարհը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մտահոգություններ հնչեցին, որ քաղաքացիական բախումներ կարող են լինել, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց, որ չի կարծում քաղաքացիական բախումներ կհրահրվեն, քանի որ ՀՀ-ում չկան քաղաքացիներ, որ կուրանան հող հանձնելը և 5000 զոհերի արյունը և կկռվեն հող հանձնողի համար:«Միգուցե բախումներ լինեն, եթե ոստիկանությանը հրահանգ տրվի, բայց չեմ կարծում, որովհետև ոստիկանները հասկանում են՝ դավաճանի պատճառով կորցրել են իրենց հայրենակիցներին, և իրենց հարյուրավոր ծառայակից ընկերներ գնացել և անտերության են մատնվել լեռներում՝ առանց որևէ վերահսկողության, իրենք էլ օր առաջ ցանկանում են,  որ այս վիժվածքի իշխանությունը ավարտվի, նա պետք է այս իրավիճակի հետ հաշվի նստի: Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, իրեն սխալ են զեկուցում և չգիտի՝ ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )