Նիկոլ Փաշինյանը երեկ Ջրվեժի խոշոր սրահներից մեկում դիսկոտեկ էր կազմակերպել

Նիկոլ Փաշինյանը երեկ Ջրվեժի խոշոր սրահներից մեկում դիսկոտեկ էր կազմակերպել, ինքն էլ թմբուկ էր զարկում՝ ուրախացնելով կուսակիցներին։ Ընդ որում, համերգի ընթացքում որ ոչ միայն նորաստեղծ «Վարչաբենդ» խմբի կատարումներն են հնչել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի սիրելի ռաբիզ կատարումները, «Քաղպայմանագրի» պատգամավորները, պաշտոնյաներն ու հրավիրյալներն էլ «կոտրտվել» են՝ հնարավորինս լավ քեֆ անելու համար, ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել։ «Քաղպայմանագրի» շատ անդամներ ու համակիրներ, որոնք ցանկություն էին հ հայտնել մասնակցել դիսկոտկքին, պարզապես չեն կարողացել։

🎼 Ականատեսների վկայությամբ ամենաշատը պարել և տժժացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը նաև հայտնվել էր պարողների մի խմբի հետ նախապես հրապարակված անոնսում։ «Քաղպայմանագրում» խոսում են, թե Ավանեսյանը հատուկ է Փաշինյանի աչքին փորձում այս կերպ հայտնվել՝ ցույց տալով իր նվիրվածությունը «պատրոնի» նախաձեռնություններին, և պարել է հենց Փաշինյանի աչքի առջև, առաջին շարքում։ Բանն այն է, որ ՔՊ վարչության ընտրություններում լուրջ ձախողում արձանագրելով, Ավանեսյանը մտավախություն ունի, թե կարող է Փաշինյանը, ի վերջո, ազատվել իր ներկայությունից, անգամ ՔՊ ընտրական ցուցակում չգրանցել, և վերջին շրջանում առողջապահության նախարարի այս «տռճիկները» ընդամենը նպատակ ունեն ցույց տալ իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Դիսկոտեկին նաև ՔՊ տարեց պատգամավորներն են մասնակցել, մի կողմի վրա կանգնած ուշադիր հետևել են, թե ինչ է կատարվում։

📌 Իսկ նման միջոցառումները, դրանցից տարածված տեսանյութերն ու Փաշինյանի էջում ամենժամյա պարբեր պարբերությամբ հրապարակվող նյութերը ընդամենը մեկ նպատակ ունեն՝ տպավորություն ստեղծել, թե հայ ժողովուրդը անհոգ ապրում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ Հաց և տեսարաններ ապահովելով, ընդ որում տեսարանները մի քանի անգամ ավելի շատ, քան հացը, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի նպատակ է հետապնդում, այն է հանրությանը ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին և անհոգ է, մյուս կողմից էլ շեղել երկրի իրական խնդիրներից։

Share This