Նիկոլ ջան, давай не будем…

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը խնդիր է դրել՝ գրել երգ, որն իր պոպուլյարությամբ կգերազանցի Jingle Bells-ին։
«Ինչ վերաբերում է Jingle Bells-ին…

Jingle զանգեր, զնգոց զանգեր

Զնգզնգոց ամբողջ ճանապարհին
Օ՛, ինչ զվարճալի է ընթացքը
Մի ձիով, բաց սահնակով…Համաշխարհային շեդեվր… Լու՞րջ
Եթե այս երգի նպատակային պրոպագանդայի վրա ծախսված գումարի գոնե 1/1000000-ը ծախսվեր Հայաստանի տնտեսության վրա, ապա անգամ Սինգապուրը կնախանձեր մեզ, «Զարթնիր լաո»-ն էլ չէր իջնի թշնամու շուրթերից…
P.S. Նիկոլ ջան, давай не будем…»,– գրել է նա

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )