Նիկոլը նեղացած է պետական համակարգից

Նիկոլը նեղացած է պետական համակարգից
Այսօրվա կառավարության նիստին վարչապետը այնքան դժգոհեց նախարարություններից,որ նրանցում աշխատող մարդկանց անվանեց պարապ կոֆե խմողներ:
Հնարավոր է և կա նման բան մեր պետական համակարգում,բայց նման ձևով դժգոհել կարելի է հարևան երկրի պետական համակարգից,բայց ոչ սեփական:
Նիկոլը մոռանում է,որ ինքն է այդ համակարգի ղեկավարը և այդ պետական համակարգը իր ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներով չունի մոտիվացիա ակտիվ աշխատելու,քանի որ հասկանում է,որ նախարարները ստանում են միլիոններ իսկ իրենք 80.000 դրամ:Բա կոֆե չխմեն ի՞նչ խմեն,կարողա՞ Նաիրի կոնյակ խմեն:
Նիկոլը առանց ամաչելու ուղիղ ասում է «Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ես այն ջարդելու եմ»,է ջարդի քո երկրի պետական համակարգն է ջարդվում,վաղը ո՞վ է գալու այդ մադկանց փոխարեն «աղքատավարձով» 9-ից-18:00 աշխատի:Նիկոլին թվում է,բոլորը վարչապետի կամ նախարարների նման ապրում են,ու պարտավոր են իրեն հավատան ու գոյատևեն մինչև բաղձալի 2050թ,չի լինելու հավատ,քանի որ բոլորն էլ հասկանում են,որ թավշիստները շուտով հեռանալու են և մարդիկ չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը,դիմանում են դեռ:Ամոթալի է նման բաներ հրապարակայորեն ասել,քո իսկ պատասխանատվության տակ գտնվող կառույցների մասին և խոսել այնպես,իբրև այդ նախարարությունների հետ դու կապ չունես:
Երկրի ղեկավարը չի կարողանում համակերպվել,որ տանուլ է տվել պետական համակարգի կառավարումը:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )