Նիկոլը դաբրոն տվել է, որտեղ ուզեմ կիրացնեմ

Համացանցը առավոտից պայթեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութով, որտեղ նա իր հստակ դիրքորոշումն է արտքհայտում գերիների նկատմամբ։ «Էդ գերիների, էդ զինվորների, էդ մարդկանց նպատակը ո՞րն է եղել։ Հիմա, կներես, գուցե մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան։ Իսրայելը, երբ տեռորիստը նստում է ինքնաթիռ, ինքը չի բանակցում, խփում ա էդ ինքնաթիռին։ Իսկ գիտե՞ս էդ գերիներն ովքեր են, այն մարդիկ են, ովքեր զենքը դրել, փախել ու մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե ինչո՞ւ այդ գերիների ծնողները չեն բողոքում, որովհետև իրենք գիտեն, որ իրենց որդին դասալքություն է արել։ Իրենք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Արկածախնդիր ու միշտ զավեշտալի իրադարձությունների էպիկենտրոնում հայտնված շոուի վարպետ Ալենը առաջ է տանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած մոտեցումը։Հիշու՞մ եք չէ օրերս Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ արդեն ժամանակն է, որ ամեն գերեվարման դեպք՝պատշաճ քննության առարկա դառնա։Իբր էս երկրում ամեն ինչ իր տեղում է, հիմա էլ ընկել են զինվորների հետևից։ Ինչը կարող է բարոյապես ավելի ցածր լինել, քան երբ զինվորական ծառայությունից խուսափած դասալիքը գերի հանձնվող զինվորին քննադատում է, կամ զինվորին ու սպային մեղադրելու զենքը թողնելու և գերի ընկնելու մեջ։Ալեն Սիմոնյանը շատ հստակ Նիկոլ Փաշինյանից ստացած դաբրոյով մատուցեց իրենց խմբակցության դիրքորոշումը։Այսինքն՝ինչպես Արցախի հարցից ձեռքերը լվաց, այդպես էլ՝գերիների հայրենադարձման։Կարևորը Ալենը 200-հազարանոց մեքենայով աբխոդ կանի հայրենի հողում, իսկ մնացածի հերն էլ անիծած՝իրենք գոյություն չունեն, չկան։
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )