Նիկոլաս Մադուրոն պահվում է Նյու Յորքի նախնական կալանքի կենտրոնի ընդհանուր խցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինում գտնվող դաշնային քննչական մեկուսարանի  շենքի վերին հարկերից մեկում գտնվող ընդհանուր խցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է CBS News հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ Մադուրոն բանտախցում է այլ հայտնի բանտարկյալների հետ, որոնք անցնում են աղմկահարույց գործերով:

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share This