Նեթանյահուն հետաձգել է իր այցն Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է իր այցն Ադրբեջան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակին։
«Գազայի և Սիրիայի ճակատներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև ռազմաքաղաքական խիտ օրակարգի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշել է հետաձգել իր այցը Ադրբեջան», – ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը հավելել է, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավերի համար։ Իսրայելի վարչապետը նշել է, որ ինքը կարևորում է երկու երկրների միջև հարաբերությունները։
Նեթանյահուի այցը նախատեսված էր մայիսի 8-ից 11-ը։ Քաղաքական գործիչը պետք է հանդիպեր Ալիևի, մի քանի ադրբեջանցի նախարարների և հրեական համայնքի առաջնորդների հետ։