Նա ապրեց կարճ և ներքին հակասություններով լի կյանք․ այսօր Թումանյանի դստեր ծննդյան օրն է
Այսօր Հովհ. Թումանյանի դստեր` Անուշ Թումանյանի ծննդյան օրն է։
Ծնվել է Թիֆլիսում 1898 թ. հունվարի 27-ին: Սովորել է Գայանյան օրիորդաց դպրոցում:
Անուշն աչքի է ընկել առավել ինքնատիպությամբ և ռոմանտիկ խառնվածքով: Ապրել է մի կարճ և ներքին հակասություններով լի կյանք: Օժտված էր երաժշտական բացառիկ ունակություններով, տարված էր գրքերով:
Թումանյանը ժամանակին նկատել էր դստեր հակումները և երկարատև խնայողությունների շնորհիվ ձեռք էր բերել գերմանական արտադրության Բլյուտներ մակնիշի ռոյալ: Անուշը հաճախել է երաժշտական դպրոց: Շատերը նրա համար երաժշտության ասպարեզում վառ ապագա էին գուշակում:
Շուշաններ վարսերին, արդուզարդ, նորաձև հագուստ` կարված սեփական ձեռքերով, ուլունքաշարեր` Անուշի կանացիության վկայություններն են:
Գրել է բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ, նաև երկու պատմվածք. «Ծաղիկը» տպագրվել է Վիեննայում «Արեգ» ամսագրում և «Ինչ պիտի լիներ, ինչ եղավ», որը տպագրվել է «Գարուն» ամսագրում՝ նվիրված իր հռչակավոր հորը:
Լավ տիրապետել է ֆրանսերենին, գրել է պատմվածքներ՝ նաև ֆրանսերեն:
Կյանքից հեռացավ անժամանակ (29 տարեկան)` չհաշտվելով հոր մահվան հետ:
Հովհ.Թումանյանի թանգարան
