Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար:
Տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:
Սարգիս Օհանջանյանն ավելի վաղ ազատ էր արձակվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )