Նախկին քաղաքապետի թոռնուհին uպանել է նրան ու կնոջը, մաuնատել, տաքսիով կտոր-կտոր տեղափոխել․ ՌԴ
Սամարայի նախկին քաղաքապետի թոռնուհին սպանել է նրան ու կնոջը, մասնատել, տաքսիով կտոր-կտոր տեղափոխել
Նախօրեին ՌԴ անվտանգության ուժերը ձերբակալել էին Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովի թոռնուհուն՝ քաղաքական գործչի և նրա կնոջ սպանության կասկածանքով, գրել են ԶԼՄ-ները։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են ամուսինների մարմնի մասերը։ Ըստ նախնական վարկածի՝ նա սպանել է նրանց, մասնատել, տաքսիով կտոր-կտոր տարել է թաքցնելու։ Աղջիկը թմրանյութ է նաև պարբերավար օգտագործել։
Հետաքննությունը պարզել է, որ թոռնուհին տատիկի ու պապիկի անունից sms-ներ է գրել նույնիսկ նրանց սպանությունից հետո. ահա թե ինչպես է նա ընդօրինակել նրանց կյանքը։ Աղջիկը շահած ժամանակը ծախսել է իր հարազատների ունեցվածքը, այդ թվում՝ սրբապատկերների և մեքենաների հավաքածուն վաճառելու վրա:
Թոռնուհուն ծնողները փորձել են ճանաչել որպես անմեղսունակ, պարզել է «ՌԵՆ ՏՎ»-ն։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։