Նախագահությունից հետո Թրամփը չի վերադառնա հեռուստատեսություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահությունից հետո չի դիտարկում հեռուստահաղորդավարությանը վերադառնալու հնարավորությունը։ Այս մասին նա գրել է թիվթերյան իր էջում։ Ավելի վաղ Daily Beast-ը գրել էր, որ նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել ամերիկյան հայտնի The Apprentice շոուխ հեղինակ Մարկ Բերնետի հետ եւ քննարկել է հեռուստանախագծին իր հնարավոր մասնակցության հարցը։ Թրամփը այս հրապարակումը որակել է որպես հերթական «ֆեյք նյուզ»։ Նշենք, որ Թրամփն այս շոուի վարողը եղել է 14 տարի՝ 2004-14 թթ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )