<<Ադրբեջանը թքում է միջազգային իրավունքի վրա>>Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին։ Զոհրաբյանի դիտարկմամբ՝ տվյալ տեքստը չկարդալու դեպքում Գուրգեն Ալավերդյանին սպառնացել են մահվամբ։

«Ապրիլյանի ժամանակ, երբ եվրոպական կառույցներին էինք ներկայացնում փաստական տվյալներ խոշտանգված ու սպանված մեր զինվորների, ես տեսել եմ, թե էդ երկոտանի կենդանիները ինչ անմարդկային վայրագությունների են ընդունակ»,- գրել է նա։
«Որևէ գերու դեպքում մենք նման բան չենք արել ու վստահ եմ, երբևէ չենք անելու: Մինսկի խմբի համանախագահները պիտի արձագանքեն սարսափելի այդ նվաստացմանը: Ուղղակի պարտավոր են արձագանքել, եթե չեն ուզում հավելյալ լարվածություն:

Ադրբեջանը թքում է միջազգային իրավունքի վրա ու միջազգային հանրության լռությունը հասկանալի չի լինի»,- հավելել է պատգամավորը՝ խնդրելով չտարածել այդ տեսանյութը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )