Մրգերը, կոֆեինը և կաթնամթերքը նվազեցնում են ականջներում աղմուկի առաջացման հավանականությունը

Գիտնականները պարզել են, որ սննդակարգում պարզ փոփոխությունները, ըստ երևույթին, նվազեցնում են ականջներում աղմուկի զարգացման վտանգը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։

«Եղած տվյալները վկայում են, որ մրգերի, սննդային մանրաթելերի, կոֆեինի և կաթնամթերքի օգտագործումը կարող է կապված լինել ականջներում աղմուկի առաջացման հաճախականության նվազման հետ», – գրում են գիտնականները:

Մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ  (14%) մեծահասակի ականջներում աղմուկ է լսվում: Չնայած բարձր աղմուկի ազդեցությունը լսողության խնդիրների առաջացման հիմնական ռիսկային գործոնն է, սակայն «ականջում աղմուկի առաջացման պատճառները մնում են անհասկանալի և ներառում են մի շարք գործոններ»:

Փաստական տվյալների վերլուծության համար հետազոտողները համախմբել են նախորդ ութ ուսումնասիրությունների տվյալները, որոնք ուսումնասիրել են ականջում աղմուկի և սննդակարգի միջև հնարավոր կապը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ։

Արդյունքները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործման ավելացումը նվազեցնում է ականջներում աղմուկի առաջացման վտանգը.

  • Մրգերը՝ 35%-ով,
  • Կաթնամթերքը՝ 17%-ով,
  • Կոֆեինը՝ 10%-ով,
  • Բջջանյութը՝  9%-ով:

Ըստ հետազոտողների, այս մթերքները կարող են ազդել ականջներում աղմուկի առաջացման հավանականության վրա՝ ապահովելով օրգանիզմն որոշակի սննդանյութերով, որոնք պաշտպանում են լսողությունը:

Share This