Մոսկվան Իրան-ԱՄՆ գործարքում կարող է առանցքային դերակատարում ունենալ. The Guardian
Մոսկվան կարող է ստանալ Իրանի հետ ԱՄՆ միջուկային գործարքի առանցքային դերերից մեկը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Ընդ որում, Ռուսաստանը համարվում է ոչ միայն հնարավոր վայր, որտեղ կուղարկվեն իրանական հարստացված ուրանի պաշարները, այլ նաև հնարավոր արբիտր՝ գործարքի խախտման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրից, սպառնացել է հարձակվել Իրանի վրա, եթե արագ չհասնեն նոր համաձայնագրի, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել։
Շաբաթ օրը Օմանի միջնորդությամբ Հռոմում ԱՄՆ-ի ու Իրանի միջև չորս ժամ տևած ոչ ուղիղ բանակցություններում կողմերը հասլ են էական առաջընթացի, ըստ ամրիկացի պաշտոնյաների։ Հետագա բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ Ժնևում, ինչից հետո մոտակա հանգստյան օրերին Օմանում կկայանա ևս մեկ բարձր մակարդակի հանդիպում։
Առավել երկու բարդ հարցերը վերաբերում են բարձր հարստացված ուրանի պաշարների պահմանը կամ ոչնչացմանն ու արտաքին երաշխքիներին, որոնք պետք է տրվեն Իրանին, եթե ԱՄՆ-ն խախտի պատժամիջոցները հանելու վերաբերյալ համաձայնությունը։ Իրանը ցանկանումէ պաշարները պահել իր երկրի տարածքում, սակայն ԱՄՆ-ն մերժում է այդ տարբերակն ու պահանջում դրանց ոչնչացում, կամ էլ դրանց փոխանցում մի երրորդ երկրի, օրինակ Ռուսաստանին։
Ինչ վերաբերում է երաշխիքներին, Իրանը կարծում է, որ միակ հուսալի համաձայնագիրը ԱՄՆ կոնգրեսի կողմից ստոփրագրված պայմանագիրն է։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին նշել է՝ ոչ ոք չգիտի, արդյոք Թրամփը կկարողանա՞ նման համաձայնության ստանալ Կոնգրեսի միջոցով՝ հաշվի առնելով այնտեղ իսրայելամետ ուժերի առկայությունը։
Հաջորդ տարբերակն այն է, որ ԱՄՆ-ը համաձայնի հատուցել Թեհրանի կորուստները, եթե Վաշինգտոնը խախտի գործարքը: Երրորդ տարբերակը, եթե ԱՄՆ-ը խախտի համաձայնագիրը, այն է, որ Ռուսաստանը իրավասու է վերադարձնել բարձր հարստացված ուրանի փոխանցված պաշարները Թեհրանին։
Նման համաձայնագիրը Ռուսաստանին առանցքային դեր է տալիս ԱՄՆ-Իրան ապագա հարաբերություններում, և կարող է դուրս մղել Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք 2015 թվականի գործարքի երաշխավորներն են։