Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ մտադրության մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվորեն հարցրել ենք մեր հայ գործընկերներին: Մեզ տեղեկացրին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», – ասել է նա ճեպազրույցում: Եթե ​​տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունությունն և անվտանգությունն ապակայունացնող գործոն և փորձ կոլեկտիվ՝ Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու համար, նշել է նա։ «Մենք, անշուշտ, հետևելու ենք այս հարցին»,- ընդգծել է Զախարովան։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Share This