Մոսկվայում վթարի է ենթարկվել S7-ի համասեփականատիրուհուն պատկանող Mercedes-ը

Մոսկվայում խոշոր ավտովթարի է ենթարկվել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը նախնական տվյալներով պատկանում է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկին՝ S7 ավիաընկերության 25-ամյա համասեփականատեր Մարիա Ֆիլևային։ Մեքենան շրջվել է բախումից հետո, հայտնում է Baza-ն։

Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 5-ի առավոտյան՝ Շչոլկովյան խճուղու և 13-րդ Պարկովայա փողոցի խաչմերուկում։ Ավտոմեքենան բախվել է երկու այլ մեքենաների և շրջվել։ Վարորդը՝ 23-ամյա Սվյատոսլավ Բ.-ն, տեղափոխվել է հիվանդանոց։

Մարիա Ֆիլևան ավտոմեքենայում գտնվել է, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ, գրում է Лента.ру-ն։

Share This