Մոսկվայում վերջին 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված մոտ 72 մարդ. RT
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 72 պացիենտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներին:
«Մոսկվայում մահացել է 72 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է թոքաբորբ, և ստացվել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում զոհերի թիվը հասել է 7361-ի
Նախորդ օրը հաղորդվել էր, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով Մոսկվայում մահացել է 74 պացիենտ: