Մոսկվայում վարչական շենք է այրվում

Փրկարարները մարում են Վարշավսկոյե խճուղում գտնվող վարչական շենքում՝ 1500 քառ. մետր տարածքով բռնկված հրդեհը, հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Վարշավսկոյե խճուղու վարչական շենքում հրդեհ է բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարարական խմբերի ժամանումը 30 մարդ ինքնուրույն լքել է տարածքը։ Հրդեհի նախնական մակերեսը կազմում է 1500 քառ. մետր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Интерфакс–ի՝ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ այրվող շենքի մոտ երթևեկությունը դժվարացել է։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Share This