Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել

Մոսկվայի բազմահարկ բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, գրում է Shot Telegram ալիքը։

«SHOT-ի տվյալներով՝ Գեներալ Տյուլենևի փողոցի շենքի վերին հարկերից մեկի բնակարանում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բնակարաններից մեկը լուրջ վնաս է ստացել։ Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Share This