Մյուս զոհը Աշոտ Կարապետյանի քեռին է․ մանրամասներ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի շենքերից մեկում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։
Այս դեպքի մասին ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով, որի հետևանքով կա երկու զոհ:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունի երկրորդ զոհը Աշոտ Կարապետյանի քեռին է: