Մի օր հավես ունենամ, գրասենյակ այցելողներին ձայնագրեմ ու տեղադրեմ էջիս․ Վահան Թումասյան
«
Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի օր հավես ունենամ, թեկուզև մեկ օրվա ստացածս հեռախոսազանգերը կամ գրասենյակ այցելողներին ձայնագրեմ ու տեղադրեմ էջիս, լավագույն ցուցանիշը կլինի Գյումրիում և Շիրակի մարզի մի շարք գյուղերում տիրող ծայրահեղ աղքատության… հատկապես հիմա, երբ տնակների հարյուրավոր բնակիչներ խնդրում են իրենց փրկել ցրտից:
Միայնակ տարեցների պահով հասկանալի է, որ ամբողջ ամռան ընթացքում գոնե մի քանի պարկ ձմռան վառելիք չեն կուտակել, բայց մյուսները…չգիտեմ»:
