Մի հատ համահայկական դասընթացի կարիք ա զգացվում կոռուպցիոն երևույթների ու դրսևորումների մասին
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Մի հատ համահայկական դասընթացի կարիք ա զգացվում կոռուպցիոն երևույթների ու դրսևորումների մասին, որպեսզի մարդիկ կարողանան նախ ճիշտ սահմանել ու ախտորոշել կոռուպցիան, հետո քննադատական մտածողության միջոցով փորձեն վերլուծել տեղի ունեցող իրադարձությունները։ Թե չէ էս էմոցիոնալ ֆոնն արդեն իրոք խլացրել ու կուրացրել ա մարդկանց…
– կոռուպցիա
– հովանավորչություն
– պաշտոնական դիրքի և/կամ լիազորությունների չարաշահում
– շահերի բախում
գոնե Գուգլ արեք լավ…»