Մի իրի պատմություն. մարգարիտ

An open oyster and pearls on satin

Մարգարիտը  մեր նախնիների առաջին թանկարժեք զարդն է եղել: Առաջինը մարգարիտը հայտնաբերել են նախամարդիկ` որսի և հավաքչության ժամանակ: Իհարկե, նրանք հազիվ թե կռահեին, որ այդ տարօրինակ գնդիկը մարդկության պատմության ընթացքում կնվաճի մարդկանց իր արտասովոր գեղեցկությամբ։
Մարգարտի ծագման  պատմությունը պատված է գաղտնիքներով և լեգենդներով: Որոշ հին ժողովուրդներ մտածում էին, թե  դա  լուսնի լույսն է ջրի մեջ սառած, իսկ մյուսները մտածում էին, որ  ծովային հավերժահարսի արցունքն է, կամ էլ կայծակի սառած լույսը կակղամորթների աչքերում: Մարգարիտը եզակի է նաև նրանով, որ  միակ թանկարժեք քարն է,  որը  վերամշակման կարիք չունի, և օգտագործվում է ոսկերչության մեջ իր սկզբնական տեսքով:

Մինչ օրս հասել են իրեղեն  հաստատումներ այն մասին, որ հին շումերները մ․թ․ա 2300 թվականին իմացել են մարգարտի մասին և այն անվանում էին  «ձկան աչք»: Հին չինացի իմաստունների տարեգրության մեջ կան հիշատակումներ, որ չինացիները,  ապրելով մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչ  որ շումերները, օգտագործում էին մարգարիտը որպես նվեր իրենց առաջնորդներին։ Չինաստանից սկսվեց թանկարժեք քարերը մարգարիտների տեսքով մշակելու նորաձևությունը:

Երկար ժամանակ` մինչև XV դարը, մարգարիտը համարվում էր ամենամեծ արժեքը։ Առաջնության դափնին նրանք կորցրեցին միայն ադամանդի պատրաստման գործընթացին տիրապետելուց հետո։ Սակայն դրանից  մարգարտի համբավը չի նվազել։ Օրինակ` XVI դարում մանր մարգարիտները օգտագործվում էին կանացի զգեստների զարդերի և գլխազարդերի համար։
Մարգարտի պատմությունը Ռուսաստանում սկսվում է X դարում։ Այստեղ նրան բարեհաճ էին ընդունում, և դարեր շարունակ նա սիրված էր աշխարհիկ կանանց և հոգևորականների կողմից, նրանք  դրանով զարդարում էին հագուստն ու սպասքը։
Եկեղեցին նույնպես դրական էր արձագանքել այդ թանկարժեք քարին: Նրանով զարդարում էին խաչերը, խույրերը, շուրջառները, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները և մեծ թվով եկեղեցական այլ առարկաներ։ Մարգարիտները մեծ պահանջարկ ունեին մենաստաններում։ Ձեռագործուհիները իրենց զբաղմունքը չէին տեսնում առանց այդ թանկարժեք իրի։ Նրանք մարգարիտներով ասեղնագործում էին հոգևորականների և միանձնուհիների զգեստները։ Հենց այդ  պատճառով  մարգարիտը ստացավ «Քրիստոսի հարսների քար» անվանումը: Առանձնահատուկ արժեք ուներ «Ամանորյա մարգարիտը», որն արդյունահանվում էր մեր երկրի հյուսիս-արևմուտքում։

Մարգարիտը հայտնի էր նաև հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ: Այդ «ամերիկական» մարգարիտը արդյունահանվում էր գետերում և օգտագործվում  հնդկացիների համար որպես  զարդ։ Բայց ամենամեծ տարածումը ստացել է «ծովային» մարգարիտը, որն արդյունահանում էին հարավային երկրների ափերը ողողող  տաք ծովերի ծանծաղուտներում։

Ամենալավ նմուշները հայտնաբերվել են Պոլինեզիայի ափերի մոտ և Պարսից ծոցում։ Այնտեղ արդյունահանվող մարգարիտն ամենաթանկն էր և ուներ իր անունը` «արևելյան»: Մարգարտի այդ  տեսակը կակղամորթների խեցիներից արդյունահանում էին  ջրասուզակները:

Անցած դարասկզբին Ճապոնիայում գտել են  մարգարիտների արհեստական ​​աճեցման եղանակը։ Նրա հիմնական հատկությունները` փայլն ու ձևը, գրեթե չէին զիջում բնականին։    Մեր օրերում մարգարտի արհեստական ​​աճեցմամբ զբաղվում են հիմնականում չինացիներն ու ավստրալացիները։ Նման արտադրանքի մասնաբաժինը մարգարտի շուկայում հասնում է վաճառքի ծավալի մինչև իննսուն տոկոսը։

Share This