Մի իրի պատմություն. կշեռք
Զարմանալի է, բայց մարդիկ այս սարքից օգտվում էին դեռևս շատ հնում:
Կշեռքի ստեղծման պատմությունը սկսվում է Քրիստոսի Ծննդից դեռևս 2000 տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել էին առաջին պարզագույն կշեռքները: Առաջին կշեռքները Բաբելոնում և Հին Եգիպտոսում բավականին պարզ տեսք ունեին: Դրանք երկու թաթերով լծակներ էին: Մի փոքր ուշ կշեռքի կառուցվածքը բարդացրին. հայտնվեց շարժական կշռաքարը: Սակայն այդպիսի սարքի ճշգրիտ համարելը բավականին դժվար էր:
Թաթերով կշեռքները, որոնց սխալվելու հավանականությունը ավելին չէ, քան 0,1 տոկոսը, հայտնագործվել են 12-րդ դարում: Նրանց նկարագրությունը ամբողջացրել է արաբ մեխանիկ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ալ-Խզազինին: Այն ժամանակների համար այդպիսի ճշգրիտ սարքերի օգնությամբ հնարավոր եղավ որոշել նյութերի խտությունը և իմանալ համաձուլվածքների կազմությունը:
16-րդ դարում Գալիլեո Գալիլեյը պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց ջրակայուն կշեռքներ, ինչը հնարավորություն տվեց իրերը կշռել ոչ միայն օդում, այլև` հեղուկ միջավայրում: Դրանք օգտագործում էին մարմնի խտությունը որոշելու համար:
Հին Ռուսաստանում ևս գործածում էին թաթերով կշեռքներ: 14-րդ դարում ստեղծվեցին ձեռքի զսպանակավոր կշեռքները: Օգտագործման պարզությամբ դրանք կենցաղում դարձան շատ հայտնի, չնայած ճշգրտությամբ չէին գերազանցում մյուսներին:
Այս առումով առավելությունը տրվում է լծակավոր կշեռքներին:
Ֆրանսիացի Ժիլ դե Ռոբերալը կարողացավ կշեռքները կատարելագործել այնքան, որ այլևս ճշգրտության հետ կապված պահանջի անհրաժեշտությունը չկար: Այդպիսի կշեռքներ ակտիվորեն օգտագործում էին Խորհրդային Միության տարիներին:
Զսպանակավոր կշեռքները հայտնագործվել են 17-րդ դարի վերջերին գերմանացի գիտնական Քրիստոֆ Վայգելի կողմից: Դրանք ունեն մի շարք առավելություններ: Նախ` բավականին ճշգրիտ են, հետո` թեթև են ու հավաք:.
Ավելի ուշ սկսեցին հայտնվել ձևով, տեսակով և աշխատելու սկզբունքով ամենատարբեր կշեռքներ: Օրինակ՝ ոլորակշեռքներ, ջրակայուն, հատիկավոր, ճոճանակավոր և շատ այլ կշեռքներ: Կշեռքի պատմության ժամանակակից շարունակողները արդեն թվային կշեռքներն են: Այսօր այդպիսի կշեռքները ամենատարածվածն ու ճշգրիտն են:
