Միևնույն է, մենք երբեք չենք դադարի քեզ սպասել……… դու խլեցիր մեր բոլոր երազանքները, Մեն, ու թողեցիր միայն մեկը՝ անհնարինը…….

Մեն…. Սարդուրը երեկ ձեր սիրած աջարական խաչապուրին էր ուզել: Ուտելիս հարցրեց.
– Մամ, հիշում ես, որ ես ու պապան իրար հետ էինք ուտում աջարական: …….Հիմա ես մենակ եմ ուտում……
Թամարը փորձեց սփոփել.
– Հա, բայց պապան գնաց, որ քեզ ու քո բոլոր ընկերներին պաշտպանի:
Սարդուրը չհամաձայնեց, Մեն.
– Իմ ընկերներին թող իրենց պապաները պաշտպանեն, որ պապաս էլ տուն գա…..
………………………………………………….Մեն, տուն արի:
Միևնույն է, մենք երբեք չենք դադարի քեզ սպասել……… դու խլեցիր մեր բոլոր երազանքները, Մեն, ու թողեցիր միայն մեկը՝ անհնարինը…….
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )