Միջմայրցամաքային հրթիռը շփոթել են երկնաքարի հետ
Ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը Կապուստին Յար զորակայանից, որը գտնվում է Աստրախանի մարզում, միջմայրցամաքային հրթիռ են արձակել։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։
Հրթիռի խնդիրն է եղել խոցել թիրախը, որը գտնվել է Ղազախստանի Սարի-Շագան զորակայանում, ինչն հաջողությամբ իրականացվել է։ Սակայն ռուսական մի շարք քաղաքների բնակիչներ, ինչպես օրինակ Իժեւսկի, Տոլյատիի, Կուրգանի, հրթիռը շփոթել են երկնաքարի հետ եւ թռչող հրթիռի լուսանկարները, որպես երկնաքարի, հրապարակել սոցկայքերում։