Միջակ սեքսի չափից ավելի աղմկալի վերնագիր կամ՝ «Վատ աղջիկը» Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ

Այս տարվա ռուսալեզու վարձույթում երկար սպասված ֆիլմերից մեկը դարձավ «Վատ աղջիկը» (Babygirl)՝ գլխավոր դերերում Նիկոլ Քիդմանի եւ Հարիս Դիքինսոնի մասնակցութամբ։ Փիառ մասնագետները թիրախավորեցին փառքը՝ սնուցելով հանդիսատեսի հետաքրքրվածությունը աղմկալի հայտարարություններվ այն մասին, որ դա գրավիչ կինոնկար է թրիլերի եւ էրոտիկ դրամայի «հատման կետում»։ Քիդմանն ինքը յուղ ավելացրեց կրակին՝ հավաստիացնելով իր հարցազրույցներում, որ կինոնկարում աշխատելն օգնել է իրեն բացահայտել իր սեքսուալության նոր եզրեր։

Քիդմանի հերոսուհին՝ Ռոմին, հաջողակ կարիերիստ է, որը ղեկավարում է մեծ կորպորացիա, ինչպես նաեւ կարողանում է լինել օրինակելի մայր եւ կին այդ ճանապարհին։ Ռոմիի բավական հարթ կյանքն ուղեկցվում է ամուսնու հետ ձանձրալի, ամենօրյա սեքսով, երեխաների հետ սովորական խոսակցություններով եւ գործընկերների ու ենթակաների անհերքելի հեղինակությամբ: Ամեն ինչ փոխվում է, երբ ընկերությունում հայտնվում է երիտասարդ ու համարձակ ստաժորը՝ Դիքինսոնի կերպարը։

Օրիգինալի տեսանկյունից. Ռոմիի ամուսնու դերը, որը չի կարողանում բավարարել կնոջը, կատարում է մի ամբողջ դարաշրջանի երբեմնի սեքս խորհրդանիշ Անտոնիո Բանդերասը։ Ռեժիսորի թրոլինգը ստացվել է։
Անարտահայտիչ երկխոսությունները հերոսներին տանում են ավելի մտերիմ ծանոթության, որը շուտով վերածվում է կրքոտ սիրավեպի: Ֆիլմը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անփորձ, հզոր միջին տարիքի կինը սկսում ծանոթանալ իր ցանկությունների հետ։ Եվ եթե «տախտակ» ամուսնու հետ սեքսից հետո Ռոմին մխիթարություն  է գտնում ձեռնաշարժության մեջ, ապա պրակտիկանտի հետ սովորում է ճանաչել իր սեռական նախասիրությունները եւ կախվածության մեջ է ընկնում դրանցից:

Զվարճալի է, թե ինչպես է երիտասարդը կնոջը սովորեցնում հասկանալ իր մարմինը, ինչպես նաեւ ասում է ամուսնուն, որ սեքսի մասին նրա պատկերացումները հնացել են: Ավելի զվարճալի են ծիծաղելի երկխոսությունները՝ լի կամ ավելորդ քնարականությամբ եւ դրամատիզմով, կամ հումորի պարոդիայով, կամ նույնիսկ հիստերիայով: Բավական տարօրինակ խոսակցությունները փոխարինվում են նույնքան բանալ սեքս տեսարաններով: Ի տարբերություն տխրահռչակ «Մոխրագույնի 50 երանգների»՝ «Վատ աղջիկ»-ում հպատակության եւ գերիշխանության խաղը զուրկ է շողոքորթությամբ եւ մտրակներով փայլուն կադրերից, սակայն ֆիլմում չես տեսնի նաեւ ռոտատորներ, մահակներ եւ այլն, քանի որ խոսքն այլ բանի մասին է՝ ինչպես է մարդը բացահայտվում սեքսի միջոցով:

Ֆիլմը կիսով չափ կամ էրոտիկայի իմիտացիա է, կամ թրիլերի պարոդիա։ Ամեն ինչում, շոշափվող թեմաներին հազիվ անդրադառնալով, ֆիլմը կարծես «ձեռքի հետ» ստեղծված գործ լինի, պարզ չէ, թե ում համար եւ անհասկանալի է, թե ինչու։ Միանգամայն կանխատեսելի է նաեւ կյանքում իշխանական կնոջ հետ խաղը, որը երազում է հայտնվել իրենից ուժեղ որեւէ մեկի իշխանության տակ, եւ Ռոմիի ամուսնու ու սիրեկանի հարաբերությունները, ինչպես նաեւ հաշտությունը՝ հիմնված ամուսնու՝ նոր, ինչ այդ իրեն անհայտ խաղ խաղալու ցանկության վրա հիմնված կարծրատիպերով խաղը։ Եվ անգամ սփոյլերներն ափսոս չեն, քանի որ դրանք ոչինչ չեն փոխում կինոնկարի ձեր ընկալումներում։

Կինոնկարի ողջ փիառը կառուցվել է այն բանի շուրջ, որ սեքսը գործիք է, որի միջոցով կինոնկարն ստեղծողները ցանկացել են ցույց տալ մարդկային բարդ փոխհարաբերությունները։ Ինչպես եւ մյուս բոլոր նախորդների դեպքում, գաղափարը լավն է, կատարումը՝ ճիշտ։

Եվ մենք նորից հայտնվում ենք ծուղակում, երբ սեքսը պետք է հետաքրքրի հանդիսատեսին, որը հետո կտեսնի մի ինչ-որ բարդ ենթատեքստ դրա հետեւում, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ ենթատեքստ չկա, եւ ողջ գաղափարը դոփում է սեքսի եւ Քիդմանի շուրջ՝ առաջ չգնալով, ինչպես եւ Ռոմին, որն «արգելքներ է խաղում», բայց վերադառնում է իր կոնֆորմիստական կյանքին։ Ի դեպ, ձեռնաշարժություն անելով, հանդիսատեսը ֆիլմը դիտելոց հետո նույնն է անելու։

Share This