ՄԻՊ աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար 600 դրամ
Տավուշում մարզային ստորաբաժանման ստեղծմամբ պայմանավորված՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվեց 2 մլն 661 հազար 600 դրամ:
Նախագծի իրականացմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունները մարզի և հատկապես մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների համար առավել հասանելի և մատչելի կդառնան: