Մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը

Կառվարությունը կփոխհատուցի մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Խոսքը վերաբերում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին, սակայն չի նշվում թե քանի շահառուի մասին է խոսքը և ընդհանուր առմամբ որքան գումար է փոխհատուցվելու։

Փոխհատուցում կստանան նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

Share This