Միհրան Պողոսյանին չեն արտահանձնի, կալանքը չեղարկվել է
Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին «ambion.news» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Միհրան Պողոսյանի նկատմամաբ մինչ այդ որպես խափանման միջոց էր ընտրվել էքստրադիցիոն կալանքը։ Սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Պողոսյանին՝ հարցրինք Աբրահամյանին․
«Հանձնումը իրենց կողմից հնարավոր չհամարվելու և իրենց կողմից բերված պատճառաբանության վերաբերյալ մենք տեեկատվութուն հրապարակել ենք դեռ օգոստոսին»,- պատասխանեց Աբրահամյանը։