Միացյալ Նահանգները մեկ օրում ավելի քան 30 ավիահարված է հասցրել հութիներին

Միացյալ Նահանգները մարտի 28-ին ավելի քան 30 ավիահարված է հասցրել Եմենի հութիների դիրքերին՝ Սանայում, Ալ-Ջաուֆում և Սաադայում։

Դրա մասին հայտնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ գրոհների թիրախ են դարձել նաև զենքի պահեստները։

Եմենում Միացյալ Նահանգների օդային հարվածները հութիների դիրքերին շարունակվում են արդեն 14 օր։

Share This