ՄԻԱԿԸ, ՈՒՄ ՊԵՏՔ ԵՆ <<ՆԱԽԿԻՆՆԵՐԸ>>՝ ԴԱ ԴՈՒՔ ԵՔ, ԷՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԻՄԻՏԱՑԻԱ

Հաղորդավար, դերասան Սարգիս Մնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միակը, ում պետք են «նախկինները»՝ դա դուք եք, էսօրվա իշխանության վիրտուալ իմիտացիա։
Ձեր անհրաժեշտ ա էդ «նախկինների» ուրվականը, դրա հետև թաքնվելու համար։ Դրանով բացատրելու սեփական անկարողությունը, անգործությունը, մանկամտությունը։
Հիմա արդեն արեցիք էն, ինչ արեցիք։
Իհարկե, դեռ ասելու եք, որ անտեղյակ էիք, որ ձեր կարծիքը հարցնող չի եղել։ Որ դուք ընդամենը կոճակ սեղմող պատգամավորական կոլեկտիվ գիտակցություն եք։ Գլուխը ճիշտ պահին թմբթմբացնելու համար նշանակած նախարարներ։  Պսեվդոդեմոկրատական ֆոն ապահովող «քաղաքական թիմ»։
Որ դուք ուղղակի մեծ կոմպլեքսներով փոքր մադիկ եք…
Դա ձեր պրոբլեմն ա։ Դուք մասնակիցեք, հետևաբար դու՜ք արեցիք։
Արդեն արեցիք։ Մերսի։
Ես չգիտեն՝ ի՞նչ ա հնարավոր հետողորմյա անել, հնարավոր ա՞ դեռ գոնե ինչ որ բան փրկել։ Դուք էլ չգիտեք, համոզված եմ։ Ձեզ տեղյակ պահողն ով ա՞…
Բայց միթե՞ դուք չեք տեսնում, ինչ ա կատարվում ձեր կողքերը։
Տասնյակ հազարավոր ձեր կողմից անտերության մատնված փախստականներից մեկի կողքը կանգնեցի՞ք։ Էդ մարդկանց տեղափոխության հարց լուծեծի՞ք, տրանսպորտ ապահովեցի՞ք, ճգնաժամային լոգիստիկա արեցի՞ք։
Լավ, կողքերը նայելու առանձնապես  բնավորություն ու ունակություն չունեք, նորություն չի։ Բա ֆեյսբու՞քը։ Ձեր հիմնական աշխատավայրը, ձեր աշխարհը, ձեր կյանքը։
Չե՞ք տեսնում ինչ ա կատարվում։ Ամբողջ ֆեյսբուքը ողողված ա զինվորների նկարներով։ Մարդիկ փնտրում են իրենց հարազատներին։ Խնդրելով տարածել, վերջին հույսը չկորցնելով։  Հասկանալով, որ էս բարդակի մեջ միակ հույսը հաստատ դուք չեք՝ էսօրվա ինքնամեկուսացած իշխանություն։
Լավ, էդքան դժվար ա համակարգել, ՌԵԱԼ ու արագ գործող տեղեկատվական կենտրոն կազմակերպել։ Մի բան անել…
Ո՞ր մեկը ասեմ։ Կոլապս ա երկրում։
Իսկ դուք շարունակում եք թաքնվել ձեր սիրած, գուրգուրած, հիշատակը վառ պահած «նախկինների» հետևում։
Երկիրը «դըմփ֊դըմփ֊հու»֊ից մինչև «դըմփ֊դըմփ֊հու»֊մանիտար աղետի հասցնելու համար շատ ժամանակ չպահանջվեց…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )