Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը. hայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են. Էդմոն Մարուքյան
Սիրելի՛ արցախցիներ,
Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»,-նշել է նա։