ՄԹԵՐՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀՈԴԵՐԻ ԱՌՈՂՋ ՎԻՃԱԿԻՆ 

Գիտնականներն առանձնացրել են մի շարք մթերքներ, որոնք նպաստում են, որպեսզի մարդու հոդերը գտնվեն առողջ վիճակում։ Դրանք են՝ մաղադանոսը, քրքումը, սպանախը, լոբազգիները, չրերը, ընկուզեղենը, սերմերը եւ այլն։ Համաձայն մասնագետների, հոդերի համար կարեւոր է, որպեսզի արյան մեջ պարունակվեն բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերն ու միներալները։ Իսկ դա նշանակում է, որ մարդու սննդակարգը, ով ուզում է, որ իր հոդերը գտնվեն առողջ վիճակում, պետք է լինի բալանսավորված։

Հատկապես պետք է նշել, որ կարեւոր է, որ սննդակարգում լինեն բավարար քանակությամբ սպիտակուցներ, որոնք օրգանիզմը կարող է վերցնել լոբազգիներից, արգանակից, կաթնամթերքներից եւ այլն։ Սպիտակուցները, սակայն ամբողջական տեսքով չեն հայտնվում արյան մեջ։ Դրանք քայքայվում են ու արյան մեջ մտնում արդեն ամինաթթուների կամ ամինաթթուների ոչ մեծ շղթաների՝ պեպտիդների տեսքով։Այդ բաղադրիչներից էլ ըստ մասնագետների, հոդերը կառուցում են իրենց համար անհրաժեշտ սպիտակուցները։ Հոդերի առողջության համար, ըստ գիտնականների, բացի սննդակարգից, նաեւ կարեւոր է բավարար ֆիզիկական ակտիվությունն ու նորմալ քաշը։

Share This