Մեքսիկայում կառավարության կողմից հովանավորվող անառողջ սննդի արգելքը երկրի դպրոցներում ուժի մեջ է մտել շաբաթ օրը։ Երկիրը պայքարում է ճարպակալման եւ դիաբետի՝ աշխարհում ամենավատ համաճարակներից մեկի դեմ, հաղորդել է Associated Press-ը: Առողջապահական ուղեցույցները, որոնք առաջին անգամ հրապարակվել են անցյալ տարվա աշնանը, ուղղված են աղի եւ քաղցր վերամշակված մթերքների, ինչպիսին են քաղցր մրգային ըմպելիքները, փաթեթավորված չիպսերը, արհեստական խոզամթերքը եւ չիլիի համով սոյայով պատված գետնանուշը, օգտագործման դեմ, որոնք դարձել են հիմնականը մեքսիկացի դպրոցականների համար: Հայտարարելով, որ արգելքը դարձել է օրենք, Մեքսիկայի կրթության նախարարությունը X սոցիալական ցանցում գրել է. «Ցտեսություն, անառոջղ սնունդ»: Գերատեսչության հաղորդագրությունումջ նաեւ կոչ է արվել ծնողներին աջակցել կառավարության արշավանքին եւ առողջ սնունդ պատրաստել իրենց երեխաների համար: Մեքսիկայի նոր կարգի համաձայն՝ դպրոցները պետք է աստիճանաբար հրաժարվեն ցանկացած մթերքից կամ խմիչքից, որն ունի առնվազն մեկ սեւ նախազգուշացնող լոգոտիպ, որը ցույց է տալիս, որ այն հարուստ է աղով, շաքարով, կալորիաներով եւ ճարպերով: Սննդի մշակույթը փոխելու եւ սպառողների հաջորդ սերնդի վերածրագրավորման Մեքսիկայի հավակնոտ փորձը ուշադրության է արժանանում ամբողջ աշխարհում, քանի որ կառավարությունները փորձում են հետ շրջել ճարպակալման համաշխարհային համաճարակը: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի- կրտսերը խոստացել է փոխել երկրի սննդի համակարգը եւ «դարձնել Ամերիկան ​​կրկին առողջ»՝ թիրախավորելով գերվերամշակված մթերքները՝ ճարպակալումը եւ հիվանդությունները զսպելու նպատակով:

Բնական ցիտրուսային յուղի հիմքով պատրաստված նոր բանաձևը կարող է օգնել քաղցկեղով հիվանդներին ազատվել բերանի չորությունից՝ ճառագայթային թերապիայի տարածված և հիվանդագին կողմնակի ազդեցությունից: Այս մասին ասվում է International Journal of Pharmaceutics ամսագրում հրապարակված հոդվածում։

Բանաձևը ստեղծել են Հարավային Ավստրալիայի և Սթենֆորդի համալսարանի հետազոտողները: Այն համատեղում է լիմոնենը՝ ցիտրուսային յուղ, որը պարունակվում է կիտրոնի, լայմի և նարնջի մեջ, և առողջ ճարպերը, որոնք հայտնի են որպես լիպիդներ:

Համակցման դեպքում դրանք դյուրին են դարձնում օրգանիզմի կողմից յուղի յուրացումը և նվազեցնում տարածված կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են բերանի չորությունը և ստամոքսի ցավը: Լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ նոր խառնուրդը 180 անգամ ավելի լավ է լուծվում, քան մաքուր լիմոնենը: Վաղ փորձարկումների ժամանակ այն օրգանիզմում կլանումը մեծացրել է ավելի քան 4000%-ով, ասում են գիտնականները:

Բերանի չորությունից կամ քսերոստոմիայից տառապում է գլխի և պարանոցի քաղցկեղի հետևանքով ճառագայթային թերապիա ստացած հիվանդների մինչև 70%-ը: Սա դժվարացնում է խոսելը և կուլ տալը և նվազեցնում է հիվանդի կյանքի որակը:

Վաղուց հայտնի է, որ լիմոնենը նպաստում է թուքի արտազատմանը, սակայն դրա արդյունավետ օգտագործման համար մեծ չափաբաժիններ էին պահանջվում։ Նման չափաբաժինները հաճախ առաջացնում էին կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքսի խանգարումը և «ցիտրուսային զկռտոցը»:

Հարավային Ավստրալիայի համալսարանի Նանոկառուցման և դեղերի առաքման հետազոտական ​​խմբի ղեկավար, հետազոտության գխավոր հեղինակ Քլայվ Պրեստիջը հայտնել է, որ նոր բանաձևը լուծում է այս խնդիրը:

«Լիմոնենի թերապևտիկ առավելությունները լավ հայտնի են: Այն օգտագործվում է ինչպես  հակաբորբոքային, հակաօքսիդանտ և տրամադրությունը բարձրացնող միջոց, այնպես էլ կարող է բարելավել մարսողությունը և աղիքների աշխատանքը: Բայց չնայած լայն կիրառմանը, ցնդելու հատկությունը և վատ լուծելիությունը սահմանափակում են դրա կիրառումը որպես խմելու դեղամիջոց», – նշել է Պրեստիջը:

«Այս նորարարական և բարձր արդյունավետ լիմոնեն-լիպիդային բաղադրությունը կարող է պարզ և արդյունավետ միջոց դառնալ բերանի չորությունից ազատվելու համար՝ երկարաժամկետ թեթևացում և հարմարավետություն ապահովելով քաղցկեղով հիվանդներին, բարելավելով նրանց բերանի խոռոչի առողջությունը և բարձրացնելով կյանքի որակը դժվարին ժամանակահատվածներում», – ավելացրել են գիտնականները:

Share This