Մեր սիրելի ՀՕՄ-ուհիներն էին այսօր կրկին այցելել տղաներին

Զինվորի տան հյուրերն էին Հայ օգնության միության Կանադայի շրջանային վարչության ատենապետ Անի Օհանյանը, Կանադայի շրջանային վարչության ներկայացուցիչ Սյուզի Բոյամյանը և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության գրասենյակի տնօրեն Ռուզաննա Սերոբյանը:
Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել տղաների բուժման պայմաններին, տեսել ու լսել, թե բուժումից բացի ուրիշ ինչով են զբաղվում նրանք: Հայկուհի Մինասյանը ՀՕՄ-ուհիներին նաև ներկայացրել է Զինվորի տան մեծ ծրագրերից մեկը՝ Վետերանների հոսպիտալի կառուցման գաղափարը, որն իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկած են:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )