Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին նավթի գները աճում են

Ուրբաթ առավոտյան նավթի գները չափավոր աճում են՝ վերականգնվելով նախորդ օրվա անկումից, հայտնում է InterFax-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0,47 դոլարով (0,58%)՝ հասնելով 81,76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը Brent-ն էժանացել է 0,74 դոլարով (0,9%)՝ հասնելով 81,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Մերձավոր Արևելքի հակամարտությունը նպաստել է նավթի գների աճին, քանի որ շուկայի մասնակիցները հաշվի էին առնում այս տարածաշրջանից նավթի արտահանման կրճատման ռիսկերը և, որպես հետևանք, համաշխարհային շուկայում վառելիքի պակասի առաջացումը:

Share This