Մենք բոլորից ուժեղ ենք․ Թրամփ

ԱՄՆ զինված ուժերն ավելի ուժեղ են, քան Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի բանակները միասին վերցրած։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով «անվտանգության ծովային գոտի 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են ՌԴ-ի, Իրանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերը, փոխանցում է EADaily-ն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը բնավ մտահոգված չէ երեք երկրների համատեղ զորավարժություններով:
Իրանական կողմի կազմակերպած «անվտանգության ծովային գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժություններն այս օրերին անցկացվում են Արաբական ծովի ջրային տարածքում:
Դրանց մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը, ապահովման նավերը, մարտական մոտորանավակները, ինչպես նաև ծովային ավիացիայի ուղղաթիռները:
Զորավարժությունների նպատակն է ծովային անվտանգությունը։