Մենք բաց ենք ու կողմ Մինսկի խմբի լուծարման գործընթացին․ Միրզոյան

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլևս անհրաժեշտություն չի լինի ունենալ միջազգային մի ձևաչափ, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ,» — ԱԳՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Մինսկի խումբը լուծարելու պահանջին։

«Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունը, իրոք, որևէ հավելյալ արժեք չի ունենա, և հակառակը՝ կարգավորված հակամարտության պայմաններում կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ։

Մենք կողմ ենք և բաց ենք այդ լուծարման գործընթացին։ Պարզապես կարծում ենք, որ այդ երկու փաստաթղթերը՝ խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը Մինսկի խմբի լուծարման նախաձեռնության վերաբերյալ, կարող են ստորագրվել նույն օրը»,-ասաց Միրզոյանը։

Share This