Մենք այստեղ ենք՝ պահանջելու, որ Գերմանիայի դեսպանը լսի մեր դժոխային պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր. արցախցի կանայք Գերմանիայի դեսպանատան դիմաց են

Արցախցի կանայք և երեխաներն այսօր կրկին Գերմանիայի դեսպանատան առջև են, նրանք նամակ են պատրաստել, որ հանձնեն Գերմանիայի դեսպանին՝ պահանջով, որ ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի նկատմամբ էմբարգո և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Արցախի նկատմամբ ահաբեկչությունն օր առաջ կանգնեցվի:

Նրանք նշում են, որ նամակում ամփոփ ձևով ներկայացրել են իրենց պահանջը և ցանկանում են, որ Գերմանիայի դեսպանը դուրս գա և ստանա նամակը.

«Մենք այստեղ ենք՝ պահանջելու, որ դեսպանը լսի մեր դժոխային պատմությունները, որոնք տևում են արդեն 40 օր, մեզ պատասխան տա, թե ինչու որպես ԵՄ անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ոչ մի քայլ չեն ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար: Եթե չկանխեք այն ցեղասպանությունը, որ կատարվում է հայերի դեմ, հաջորդը լինելու եք դուք, մի կասկածեք: Թուրքական և ադրբեջանական սփյուռքը, որ գտնվում է Գերմանիայում, ձեզ կենդանի չի թողնելու, հանգստություն չեն տալու և մի կասկածեք դրանում, այն, ինչ կատարվում է Ավստրիայում և Ֆրանսիայում, նույնը կկատարվի Գերմանիայում, արթնացեք»,- նշեց ակցիայի մասնակից Իրինա Սաֆարյանը:

Ակցիայի մեկ այլ մասնակից Լիանա Ադամյանն էլ նշեց, որ միջազգային կառույցները  հեղինակազրկում են իրենց․ «Դուք, քաղաքական գնահատական տալուց բացի, մասնակիցն եք այս ամենին ձեր լռությամբ, մի լռեք, Թուրքիան փորձում է այս ամենին հաղորդել կրոնական երանգ, բայց սա կրոնական պայքար չէ, սա ազգի գոյատևման պայքար է: Աշխարհը պետք է արթնանա, և չպետք է նոր ցեղասպանություն կրկնվի։ Միջազգայնորեն արգելված զենքերով  թիրախավորել են քաղաքացիական բնակչությունը, մոտեցեք և յուրաքանչյուր երեխայի հարցրեք՝ քանի՞ օր է ապրել նկուղում և ի՞նչ պայմաններում, եկեք երաշխիք ստեղծեք, որ լկտի Ադրբեջանը և Թուրքիան չեն խախտելու հրադադարը, մենք կեղծ հրադադար չենք ուզում»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )