Մեհրիբան Ալիեւայի ReAL-ը
Ադրբեջանի ReAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի պատգամավորության 43 թեկնածուի ցուցակով, որից 21-՝ Բաքվում, 22-ը՝ շրջաններում: Մամեդովը բանտից ազատ է արձակվել մի քանի ամիս առաջ:
Ադրբեջանական վտարանդի շրջանակները պնդում են, որ Մամեդովը բանտից ազատ է արձակվել Մեհրիբան Ալիեւայի եռանդուն ջանքերի շնորհիվ: Կարծիք կա, որ նրա գլխավորած շարժումն էլ կձեւավորի նոր ընդդիմություն: Եթե նկատի ունենանք, որ Մամեդովը խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու ժամանակ գրեթե չի ունեցել, ապա նրա ներկայացրած հայտը բավական հավակնոտ է եւ կարող է հաջողությամբ պսակվել միայն իշխանության աջակցությամբ: Ադրբեջանի ավանդական ընդդիմադիր ուժերը դեռեւս չեն հստակեցրել՝ կմասնակցե՞ն խորհրդարանի արտահերթ ընտրություններին, թե՞ կբոյկոտեն: